Չորեքշաբթի Կահիրեում և Եգիպտոսի այլ քաղաքներում ծայր առած անկարգությունների զոհերի թիվը հասել է 525-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր 464 զոհի մասին: Ցուցարարներն իրենք հայտնում են իրենց շարքերում 3000 զոհի մասին:
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ մարդկանց մահվան հիմնական պատճառը հրազենային վնասվածքներն են և արցունաքաբեր գազի կիրառման հետևանքով շնչահեղձությունը: Տուժածների թիվը գերազանցում է 3500-ը:
Ներկայումս իրավիճակը գրեթե նորմալացել է: Կահիրեում անդորր է տիրում:










































