Թամերլան Ցարնաևի այրուն նախկինի պես կարող է մեղադրանք առաջադրվել Բոստոնի ահաբեկչության գործով, հայտնում է The Daily Mail-ը:
24-ամյա Քեթրին Ռասելն արդեն մի քանի անգամ հանդիպել է քննիչների հետ` ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունից հետո:
Սակայն հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրի խոսքերով՝ հայտնի է դարձել, որ իրավապահ մարմինների աշխատակիցները «դեռ ցանկանում են իմանալ, թե ինչ է նրան հայտնի», ու չեն բացառում նրան մեղադրանք ներկայացնելու հնարավորությունը:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Ռասելի համակարգչում հայտնաբերվել են ծայրահեղական բովանդակության նյութեր:








































