Այս տարվա սեպտեմբերին Լոնդոնի ազգային դիմանկարների ցուցասրահում տեղի կունենա Բոբ Դիլանի 12 նկարների ցուցահանդեսը, որը կրում է Bob Dylan: Face Value անունը: 72-ամյա երգիչը սկսել է նկարել դեռ մանուկ հասակում:
Ինպես նշվում է մամլո հաղորդագրության մեջ, այդ նկարների կերպարներին Դիլանը հավաքել է ողջ կյանքի ընթացքում: Դրանք իրական ու երևակայական մարդկանց նկարներ են։
2012 թ. մայիսի 29-ին Բարաք Օբաման Դիլանին պարգևատրել էր ԱՄՆ-ի ամենաբարձր և հեղինակավոր մեդալներից մեկով՝ Ազատության նախագահական շքանշանով, իսկ հունիսին Բոբը դարձել էր Ֆրանսիայի բարձրագույն՝ «Պատվավոր լեգեոնի» շքաշանի թեկնածու:













































