Ադրբեջանը միջազգային կազմակերպությունների է հրավիրել՝ հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների մոնիտորինգ անցկացնելու համար: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում՝ փոխանցում է Contact.az-ը:
Հաղորդագրությունում չի հստակեցվում, թե կոնկրետ որ կազմակերպություններն են հրավիրված:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ընտրարշավի պաշտոնական մեկնարից հետո կառավարությունը կհրավիրի ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով գրասենյակի առաքելությանը:







































