Ասիայում բոլոր խոշոր ընկերությունները ղեկավարում են տղամարդիկ: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը: Ենթաբաժիններն ու տարածաշրջանային ներկայացուցչությունները նույնպես ղեկավարում են տղամարդիկ:
Հոնկոնգում կանայք կարող են հասնել կարերային այնպիսի հաջողությունների, ինչպես տղամարդիկ, բայց միջազգային ընկերություններում իրավիճակն այլ է: Նման ցուցանիշներ են ոչ միայն ընկերություններում,այլև տարածաշրջանում: Կանանց միայն 1,1%-ն է ղեկավար պաշտոն զբաղեցնում: Նրանց նշանակում են գլխավոր տնօրենի, ֆինանսական տնօրենի, երկրի ղեկավարի պաշտոնները:
Հոնկոնգի ֆոնդային բորսան սեպտեմբերից խոստացել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ստիպի ընկերություններին փոխել գենդերային քաղաքականությունը:










































