Facebook սոցկայքը փորձարկում է միայն աստղերի համար նախատեսված հատուկ բջջային տարբերակը: Այս մասին հաղորդում է All Things Digital-ը:
Ըստ պարբերականի՝ որոշ աստղեր արդեն հասանելիություն են ստացել VIP հավելվածին, որը նրանց հնարավորություն կտա հետևել սոցկայքում իրենց վերաբերյալ քննարկումներին, ինչպես նաև պատասխանել երկրպագուներին:
Պարբերականը նշում է նաև, որ այս հավելվածը Facebook-ի գովազդային քարոզարշավի մի մասն է աստղերի՝սոցկայքում ակտիվությունը մեծացնելու ուղղությամբ: Սոցկայքի ներկայացուցիչները հաստատել են, որ նոր հավելվածն իրոք փորձարկվում է օգտատերերի ոչ մեծ խմբի օգնությամբ: Մանրամասների մասին նրանք խոստացել են ավելի ուշ խոսել:









































