Այսօր Աֆղանստանում կործանվել է ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռը, ինչի մասին հաղորդել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի մամուլի ծառայությունը: Ըստ այդ տվյալների` դեպքի վայրը չի մատնանշվում, սակայն հաղորդվում է, որ ինքնաթիռի անձնակազմը չի տուժել: Այս մասին տեղեկացնում է RIA-Novosti գործակալությունը:
«Մինչ այս պահը հայտնի չէ, թե ինչու է կործանվել ինքնաթիռը, անցկացվում է տեղի ունեցածի քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: Աֆղանստանի պաշտպանության նախարարն ասել է, որ խոսքը Mirage 2000D տիպի ֆրանսիական կործանիչի մասին է: ՊՆ-ում չեն հերքել, որ կործանման պատճառ կարող են եղած լինել վատ եղանակային պայմանները:









































