Նիկի Մինաժն իր երկրորդ օծանելիքը, որը նախատեսված է կանանց համար, անվանել է Minajesty, ինչը նշանակում է «նորին մեծություն Մինաժ»: Այս մասին հաղորդում է Pop Sugar-ը:
Նախորդ ամիս երգչուհին երկրպագուների դատին էր ներկայացրել օծանելիքների տարաները, որոնցում դիզայներները փորձել էին վերստեղծել «տոնակատարության մեղավորի» կերպարը՝ բոլոր անհրաժեշտ ատրիբուտներով՝ վարդագույն մազեր, վառ շրթներկ և, իհարկե, դեկոլտե:
Այսօր արդեն Նիկին երկրպագուներին է ներկայացրել գովազդային տեսահոլովակից մի հատված, որտեղ ինքը մարմնավորում է հեքիաթային արքայադստեր:
Երգչուհին ինքն այս օծանելիքը բնութագրում է որպես «առավել սեքսուալ», քան նախորդը: Դրանում կան «մրգային և ծաղկային նոտաներ»:
Օծանելիքը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 15-ից:











































