Չինաստանի բնակչուհին հազիվ է փրկվել տեսողության կորստից՝ մանր կտորների բաժանված iPhone 5-ի էկրանի պատճառով:
Dalian Evening News թերթը հայտնում է, որ Լի անունով կինը 40 րոպե անդադար խոսել է իր iPhone 5-ով, երբ նկատել է, որ սմարթֆոնը բավականին տաքացել է: Նա փորձել է ավարտել խոսակցությունը, սակայն սարքավորումը չի արձագանքել էկրանին սեղմելիս:
Լին շարունակել է սեղմել էկրանին կրկին ու կրկին, սակայն էկրանը, նրա խոսքերով, «պայթել է», պաշտպանիչ ապակին մանր բեկորների է բաժանվել, դրանցից որոշներն ընկել են իր աչքի մեջ: Լին խոստովանել է, որ նախորդ աշնանը գնելով հեռախոսը՝ մի անգամ գցել է այն: Դրանից հետո սմարթֆոնի վերին ձախ անկյունում փոքրիկ ճեղք է մնացել:
Լին Apple-ից փոխհատուցում չի պահանջի:










































