Aravot.am-ի փոխանցմամբ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողներից մեկը դիմելով ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին նկատել է, որ այս օրերի ընթացքում ողջ ազգին մտահոգում էր, թե որտե՞ ղ էր ՀՀ նախագահը: Ի պատասխան Շարմազանովը քամահրական տոնով պատասխանել է. «Արձակուրդում»:
Ի դեպ, նա տեղեկացրել է, որ վաղվանից ինքն էլ է մեկնում տասնօրյա արձակուրդի: Պատասխանելով լրագրողների այլ հարցերին Էդուարդ Շարմազանովն ասել է, որ գործադիր մարմնի նիստի օրակարգում ոչ թանկացումներին, ոչ էլ ՎՊ-ի բացահայտած չարաշահումներին անդրադարձ չի եղել:
Հիշեցնենք, որ Արարատի մարզպետարանում ստուգումներ էին սկսվել գյուղացիներին դիզվառելիքի բաշխումների չարաշահումների գործերով, եղան մի շարք բացահայտումներ, խոսվում է տարբեր պաշտոնանկությունների մասին:






































