Friday, 03 07 2026
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին

ՀՀԿ ԳՄ-ն որոշեց. թիվ 38 ընտրատարածքում առաջադրում է Արմեն Կարապետյանի թեկնածությունը (տեսանյութ)

Այսօր երկար ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի նիստը: Ինչպես և նախապես հայտնի էր, բազմազան օրակարգային հարցերի շարքում էր Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը:

Ինչպես ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստում քննարկվել է թիվ 38 ընտրատարածքում կուսակցության պատգամավորության թեկնածուի հարցն ու ընդունելով Սյունիքի մարզային կառույցի առաջարկը՝ որոշվել է կուսակցության կողմից առաջադրել Արմեն Կարապետյանի թեկնածությունն, ով տասը տարուց ավելի ՀՀԿ անդամ է, կուսակցության Սյունիքի կառույցի խորհրդի անդամ, Կապանի նախկին քաղաքապետ:

Հարցին, թե խոսակցություններ կան, որ թեև Սյունիքի մարզպետը Վահե Հակոբյանն է, մարզում ազդեցությունը Սուրեն Խաչատրյանինն է, նա պատասխանեց, որ ազդեցությունը ոչ իրավական, ոչ էլ քաղաքական կատեգորիա չէ: Ըստ նրա՝ մարզպետը Վահե Հակոբյանն է, և այս կարճ ժամանակահատվածը ցույց է տվել, որ «կարող է պատվով իրականացնել իր վրա դրված պարտականությունները»:

Շարմազանովը հստակեցրեց, որ ԳՄ նիստի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի հետ կապված քննարկում չի եղել: Նա նշեց, որ առիթ է ունեցել ասելու, որ այս այցից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում էր այցն օգտագործել ներքաղաքական, նախընտրական նպատակներով, իսկ ԼՂ հակամարտության հետ կապված Պուտինի հայտարարությունը, որ խնդիրը բացառապես քաղաքական լուծում պետք է ունենա, խոսում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին:

Ի դեպ, ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց նաև, որ կուսակցության ԳՄ նիստի ընթացքում քննարկվել է կուսակցության միջազգային կրթական կապերի խորացման անհրաժեշտությունը, ԵԺԿ սեպտեմբերին կայանալիք նիստին ՀՀԿ-ի մասնակցության հարցն ու այն, որ մեր պատվիրակությունն այնտեղ ներկա կլինի, ինչպես նաև՝ աշնանը «Եդինայա ռոսիա»-ի համագումարին: Նրա խոսքերով՝ սա ցույց է տալիս, որ կուսակցությունը զարգացնում է կուսակցական կապերը՝ ի շահ մեր հանրապետության:

ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում տրանսպորտի ուղեվարձի և բուհերի վարձավճարների թանկացման հարցը, ինչպես նաև մարզպետների հետ կապված հարցեր չեն քննարկվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում