Բրիտանական Muse ռոք-խումբը կթողարկի ֆիլմ, որտեղ կենդանի կատարմամբ կհնչեն տարբեր ձայնասկավառակներից քիչ կատարված երգեր: Դրա համար օգոստոսի 13-ին Տոկիոյի The Zepp համերգասրահում կազմակերպվել էր խմբի ելույթի ձայնագրությունը։ Այս մասին ասվում է խմբի մեդիա-մենեջեր Թոմ Կիրկի թվիթում:
Ինչպես հաղորդում է Gigwise-ը, հանդիսատեսի շրջանում հատկապես մեծ համբավ են վայելել Agitated ու Yes Please երգերը՝ Showbiz ալբոմից, Futurism երգը՝ Dead Star ձայնասկավառակից, Fury-ն՝ Hysteria-ից ու Hyper Music-ը՝ Origin of Symmetry ալբոմից:
Muse-ը կատարել է նաև ամերիկացի կատարող Ֆրենկի Վելիի Can’t Take My Eyes Off You երգի քավեր-տարբերակը:
Նոր ֆիլմը խմբի կողմից Ճապոնիայում նկարահանված առաջին վիդեոն չէ։ 2013 թ. ապրիլին Muse-ը Տոկիոյի մետրոյում նկարահանել էր Panic Station սինգլի տեսահոլովակը:
1994 թ. իր հիմնադրումից ի վեր Muse-ը թողարկել է 6 ստուդիական ալբոմ:







































