Բրիտանական Sky News հեռուստաալիքի թղթակից Մայքլ Դինը այսօր դարձել է Կահիրեում անկարգությունների զոհ, հաղորդել են եգիպտական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով բժշկական աղբյուրներին:
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, լրագրողը մահացու վնասվածք է ստացել սրտի շրջանում հատուկ օպերացիայի մասին պատմող նկարահանման ժամանակ, որն անցկացրել է բանակը՝ նպատակ ունենալով ցրել իսլամիստների միտինգը Ռաբիա Ալ-Ադավիա մզկիթի հարակից հրապարակում, հայտնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք,որ այսօր առավոտյան Եգիպտոսի ՆԳՆ ուժերը սկսել են քանդել Մուրսիի կողմնակիցների վրանային ճամբարները:








































