Սախայի Հանրապետության տարածքում (Յակուտիա) Իլ-18 օդանավի վթարից հետո 32 ուղևորները և անձնակազմի 7 անդամները ողջ են մնացել։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
ՊՆ-ի ունեցած տվյալներով՝ 16 մարդ ծանր վնասվածքներ է ստացել: Բոլոր տուժածները տեղափոխվել են Տիկսի բնակավայրի բուժհաստատություններ:
«Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել այսօր ժամը 4։45-ին Տիկսի օդանավակայանից 30 կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռը պլանային թռիչք է կատարել Կանսկի օդանավակայանից»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Ավելի վաղ գործակալության աղբյուրը հաղորդել էր, որ ինքնաթիռը ընկնելուց հետո բաժանվել է երեք մասի։










































