Saturday, 27 06 2026
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ

Մոսկվայի մեսիջը ուղղված Հայաստանին բավականին ուշացած էր

Բաքվում հրապարակված թիվը, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը հասել է 4 միլիարդ դոլարի, նաև այն, որ Պուտինը Ադրբեջան էր մեկնել բավականին տպավորիչ պատվիրակությամբ, մեսիջ է Հայաստանին, որպեսզի պաշտոնական Երևանը զերծ մնա Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա խորացումից», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով, թե «այդկերպ Մոսկվան ձգտում է ցույց տալ Երևանին, թե ով է Հարավային  Կովկասում իրապես ազդեցիկ դերակատար»: 

Նոյեմբերին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք համաժողովում նախատեսվում է ԵՄ – Հայաստան Ասոցացման համաձայնագրի ու Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի նախաստորագրումը:

Վերջին մի քանի ամիսներին Կրեմլը չի թաքցնում իր ջղաձգությունը Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններից: Սկզբնական շրջանում դժգոհության մասին բարձրաձայնում էին ռուս փորձագետները, նախորդ մի քանի շաբաթներին, սակայն, նրանց միացավ մեր երկրում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ով ռուսաստանյան տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցների ժամանակ անթաքույց սպառնալիքներով հանդես եկավ Հայաստանի հասցեին: Պետք է ասել՝ աննախադեպ երևույթ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությունից:

«Ռուսաստանի կողմից ուղարկվող այդ մեսիջը բավականին ուշացած է և այդ մեսիջը յուրատեսակ պատասխան է Հայաստանի [արտաքին քաղաքական] նախաձեռնություններին: Կարծում եմ, Վիլնյուսում Հայաստանն առանց խնդիրների կնախաստորագրի համաձայնագրերը: Դժվարն այն է, թե ինչ կլինի Վիլնյուսից հետո: Հայաստանի համար դժվար կլինի կյանքի կոչել վիլնյուսյան պայմանավորվածությունները, իսկ Մոսկվայի համար դժվար կլինի թույլ տալ Հայաստանին կյանքի կոչել դրանք: Սակայն, ընդհանուր առմամբ, Ռուսաստանը, իհարկե, հասկանում է, որ իր համար Հայաստանը միակ վստահելի գործընկերն է տարաշածրջանում, ուստի ավելի մեծ հարգանքի է արժանի»:

Երեկ Բաքվում լրագրողների առջև հանդես գալով հայտարարությամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասաց, թե ադրբեջանա-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ծավալները հասել են 4 միլիարդ դոլարի: Ընդ որում, Ռուսաստանի նախագահը գլխի շարժումով հաստատեց Ալիև-կրտսերի խոսքերը:

Ռիչարդ Կիրակոսյանը դիտարկմամբ, այդ թիվը, ըստ ամենայնի, իր մեջ ներառում է նախորդ մի քանի տարիներին կնքված բոլոր պայմանագրերի հանրագումարը:

«Սակայն, անկախ ամեն ինչից, նշվածը ցույց է տալիս, որ Ռուսաստանը դարձել է Ադրբեջանին զենք-զինտեխնիկա վաճառող թիվ մեկ երկիրը և որ Ադրբեջանը զինտեխնիկայի գնման գործում անցել է նոր մակարդակի», – ասաց Կիրկոսյանը:

Ըստ վերլուծաբանի, պակաս կարևոր հարց չէ այն, թե ինչու Ադրբեջանի նախագահը որոշել է հրապարակել այդ թիվը. – «Կարծում եմ, նպատակ կար չափազանցված ներկայացնել Ադրբեջանի ռազմական կարողությունները՝ Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղին սպառնալու նպատակով: Բացի այդ, Ալիևը ցանկանում է ինքնավստահ երևալ միջազգային հանրության առջև»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում