Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպումներ է անցկացնում ընդդիմության առաջնորդների հետ երկրում խորհրդարանական ճգնաժամի կարգավորման նպատակով: Այս մասին հայտարարել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մարեք Մագերովսկին, հայտնում է RIA Novosti-ն:
Նա նաև նշել է, որ երկրի նախագահը լրջորեն անհանգստացել է վերջին օրերի դեպքերից և նախատեսում է նաև դրանք քննարկել իշխող կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկու հետ:
Ավելի վաղ Լեհաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կաթվածահար էին արել սեյմի աշխատանքը։
Կոնֆլիկտը ծագել էր դեկտեմբերի 16-ին։ Ընդդիմության և նրա կողմնակիցների կտրուկ դժգոհությունն էին առաջացրել սեյմի շենքում ԶԼՄ-ների գործունեության սահմանափակման պլանները։










































