Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների՝ Սիրիայում իրավիճակին նվիրված հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 20-ին: Այս մասին հայտնում է Tasnim-ը:
Հաղորդվում է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նրա իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցի ընթացքում:
Գործակալության տեղեկությամբ՝ այդ որոշումն ընդունվել է Սիրիայի տարածքում դեպքերի զարգացման արագության հետ կապված:










































