Իսրայելը վերջին շրջանում ձեռնարկել է մի շարք քայլեր՝ խոչընդոտելու պաղետինցիների հետ բանակցային գործընթացը: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուստաֆան:
«Մենք շատ կցանկանայինք, որ ներկայիս ռաունդը հաջող անցներ»,- ընդգծել է նա,- «սակայն, կարծում եմ, բոլորին հասկանալի է, որ որոշ քայլեր, որոնք ձեռնարկել է Իսրայելը վերջին շրջանում, արվել են բանակցությունները խոչընդոտելու համար»: Նրա խոսքով՝ նման քայլերի թվում է նոր բնակավայրերի շինարարության մասին հայտարարությունը:
Դիվանագետի խոսքով՝ դա ակնհայտորեն չի նպաստում բանակցությունների համար դրական մթնոլորտի ստեղծմանը:
«Ինչ վերաբերում է Գազայի հատվածին հասցված հարվածներին՝ Իսրայելը պարտադիր պետք է վերանայի իր գործողությունները, եթե լրջորեն է մոտենում բանակցային գործընթացին, այլապես խաղաղ գործընթացում իրավիճակն էլ ավելի կբարդանա»,- ընդգծել է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:
Մուստաֆան նշել է նաև դրական պահերը՝ իսրայելական բանտերից պատանդների ազատ արձակումը: «Պաղեստինցի ժողովուրդը ողջունել է այդ քայլը»,- նշել է նա:










































