Թուրքական Կայսերիում ավտոբուսի պայթյունից հետո երկրում հեռարձակման արգելք է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Արգելքի հայտարարումը մեկնաբանվում է հասարակության մեջ վախ, խուճապ չառաջացնելու, ահաբեկչական խմբավորումների շահերին չծառայելու անհրաժեշտությամբ:
Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Զինվորականների տեղափոխող ավտոբուսի մոտ մեքենա է պայթեցվել։ Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի հաղորդմամբ՝ զոհվել է 13, վիրավորվել՝ 48 զինծառայող։










































