ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ինքը երկրի ապագայի հանդեպ հույս չունի։ Այս մասին նա հայտարարել է որպես առաջին տիկին իր վերջին հարցազրույցում, որը տվել է CBS հեռուստաալիքին։
«Այժմ մենք հասկանում ենք, թե ինչ է նշանակում ապրել՝ չունենալով հույս։ Հույսը կարևոր հասկացություն է, և Բարաքը չի կիրառել այն որպես լավ նշանաբան՝ ընտրողների ձայները ստանալու համար»,-ասել է Միշել Օբաման։
Առաջին տիկնոջ խոսքով՝ իր ամուսնուն հաջողվել է նախագահության ողջ ընթացքում ամերիկացիներին հույս տալ։
«Ի՞նչ կարող ես ընդհանրապես ունենալ, եթե չունես հույս։ Ի՞նչ կտաս երեխաներիդ, եթե չես կարող նրանց հույս տալ»,-ընդգծել է առաջին տիկինը։
Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։








































