«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս տեղի ունեցած միջադեպին, երբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանդիպում էր կազմակերպվել դատապարտյալների և մարմնավաճառների միջև, և ըստ պաշտոնական տեղեկատվության, մեղադրանք է հարուցվել ՔԿՀ-ի նախկին պետի տեղակալի և արդարադատության փոխգնդապետներից մեկի նկատմամբ, ովքեր պաշտոնական դիրքը չարաշահել են, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշեց, որ դատապարտյալները դատապարտված են ֆիզիկական ազատազրկման, բայց նրանք մարդկային հարաբերություների իրավունք ունեն, զրկված չեն երկարատև այցելություններից և այլն, նրանք պետք է սոցիալական կապեր ունենան, նրանց համար պետք է հետաքրքիր լինի ազատությունը, կյանքը, նրանք պետք է ձգտեն ուղղվել կյանք վերադառնալ ու համար:
«Դատապարտյալների համար պետք է ստեղծվեն պայմաներ, որ նրանք վերադառնան կյանք, նրանք մեր հասարակության անդամներն են, և նրանց չպետք է ոչնչացնել որպես մարդ:
ՔԿՀ-ներում այնպիսի իրավախախտումներ են տեղի ունենում, այնպիսի հակաիրավական վիճակ է, որ այս դրսևորումը չնչին բան է դրանց համեմատ. Մարդիկ գտնվում են անմարդկային պայմաններում, զրկված են իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից: Այդ թվում նաև ՔԿՀ պաշտոնատար անձինք չեն ենթարկվում պատասխանատվության անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու կամ այլ իրավախախտումների համար: Դա խոսում է այն մասին, որ իշխանավորները պատրաստ չեն յուրայիններին «դավաճանել» հանուն ոչ յուրայինների, նրանք ընկալվում են որպես կլան, կաստա, որոնք իրենց շահերն են պաշտպանում և ոչ թե ծառայում են ժաղովրդին»,- նշեց իրավապաշտպանը:
Ա. Զեյնալյանի հավաստմամբ՝ Հայաստանը խոշտանգումների կանխարգելման տեսակետից վերջին տեղերում չէ, բայց վիճակը անբավարար է, ՀՀ-ն չի կատարում իր պարտականությունները՝ կապված խոշտանգումների կանխարգելման հետ:
«Ամռանը հարյուրավոր բերման են ենթարկվել և պատասխանատվության չեն ենթարկվել, այդ իմաստով վիճակն ավելի վատ է, քան նախկինում»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ոստիկանական համակարգում բարեփոխումների վերբերյալ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































