ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ, հանրապետական Ռոնալդ Ռեյգանը շուռ կգար դագաղում՝ իմանալով, թե իր կողմնակիցներից քանիսն են աջակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ընտրություններից հետո հետազոտություն է արվել, որում մենք տեսել ենք, որ հանրապետական ընտրողների 37 տոկոսն աջակցում է Պուտինին։ Հանրապետական ընտրողների ավելի քան 1/3-ը աջակցում է Պուտինին՝ Պետանվտանգության կոմիտեի նախկին աշխատակցին։ Ռոնալդ Ռեյգանը կարող է դագաղում շուռ գալ»,-ասել է Օբաման Վաշիգտոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ։
Արշավից հետո և ընտրությունների գործընթացում Դոնալդ Թրամփը, ով առաջադրված էր Հանրապետական կուսակցությունից, բազմիցս հայտարարել է Ռուսաստանի հետ համագործակցության վերսկսման մտադրության մասին։











































