Գերմանիայի Բրեմեն քաղաքի ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություն է կազմակերպել երկու չորսամյա տղաների որոնողական աշխատանքների համար, որոնք հեռացել են տնից խաղալիք տրակտորներով:
Որոնողական աշխատանքները տևել են հինգ ժամ: Պարզվել է, որ երեխաներն ուղղակի զբոսնելու են գնացել և այդ ամբողջ ընթացքում եղել են իրենց ընկերոջ տանը, նրա մոր հսկողության ներքո:
Երեխաների խոսքով՝ ճանապարհին իրենք երկու տարեց կանանց են հանդիպել, որոնք խնձորի հյութ են տվել իրենց:
«Մենք 5 ժամ փնտրել ենք երեխաներին և ուրախ ենք, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,- հաղորդել են ոստիկանությունից:










































