Չինաստանի իշխանությունները համաձայնել են Հոլիվուդին վճարել տասնյակ միլիոնավոր դոլարներ այն ամերիկյան ֆիլմերի համար, որոնք վարձույթի են հանձնվել չինական տարածքում:
Ավելի վաղ Պեկինը դադարեցրել է վճարել կինոյի տոմսերի վաճառքից ստացված եկամտի հարկման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով:
Ներկայումս կողմերի տարաձայնություններն ամբողջությամբ հարթված են:
Տարեցտարի Չինաստանը ավել ու ավելի կարևոր շուկա է դառնում հոլիվուդյան ֆիլմերի վարձույթի համար:











































