Եգիպտոսի իշխանությունները չեն հաստատում տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների շարքում գրանցված հարյուրավոր զոհերի մասին տվյալները, որոնք Twitter միկրոբլոգների ցանցում տարածել են «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է CNN-ը:
Շարժումը հայտնում է 200-250 զոհի մասին:
Երկրի ՆԳՆ ուժերն այսօր առավոտյան սկսել են Մուրսիի կողմնակիցերի վրանային ճամբարները ցրելու գործողություն: Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազով նռնակներ է կիրառել: Իսլամիստները հայտնում են ոստիկանության կողմից հրազենի կիրառման մասին:
Կահիրեի Ռաբիա Ալ-Ադավիյա մզկիթում տեղակայված դաշնային հոսպիտալը հայտնում է 120 զոհի ու հարյուրավոր տուժածների մասին:
Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ ցուցարարներին ցրելու ժամանակ 26 մարդ է տուժել: Զոհերի մասին նախարարությունը չի հայտնում:











































