Չինաստանի Հունան հարավարևելյան նահանգի Չզանցյացզե ազգային անտառային բնայգում պլանավորվում է կառուցել կամուրջ, որը գործնականում անտեսանելի կլինի, հաղորդում է The Daily Mail-ը:
Կամուրջը կկառուցվի հայելային չժանգոտվող պողպատից և ապակուց: Ճարտարապետների մտահղացմամբ՝ կառուցվածքը բաղկացած կլինի երկու մակարդակներից. վերին մակարդակում կլինի տեսանելի հատակ, իսկ ստրինում՝ լիովին թափանցիկ: Շինության արժեքը կկազմի շուրջ հինգ միլիոն դոլար:
2016 թվականի մայիսին Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը: Կամրջի երկարությունը կազմում է 393 մետր, լայնությունը՝ վեց մետր: Կառույցը միաժամանակ կարող է դիմանալ մինչև 800 մարդու ծանրության:















































