Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի ղեկավարած պատվիրակությանը, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»–ը։
Հանդիպմանը կողմերը ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։
«Մեզ համար կարևոր նշանակություն ունի, որ Վրաստանը՝ ի դեմս Ադրբեջանի, հուսալի հարևան ունի։ Մեր ժողովուրդների միջև բազմադարյա բարիդրացիական հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը տարածաշրջանում կայունության ամրապնդման երաշխիք են»,– ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը։
Այցի ընթացքում Իզորիան նախատեսում է հանդիպել նաև Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։












































