Monday, 29 06 2026
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար

Ռիսկային 296 խոշոր հարկ վճարողները 12.6%-ով ավելացրել են հարկային եկամուտները

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում գրանցված 521 հարկ վճարողներից 296-ը դեկտեմբերի 1-ի դրությամբ ռիսկային ցանկում են: Ռիսկերը 3 հիմնական ուղղություններով են՝ թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրումների և ծախսերի ուռճացման հետևանքով հարկվող օբյեկտների նվազեցում: Այնուամենայնիվ, 296 ռիսկային կազմակերպությունները 2016թ. 11 ամիսներին բյուջե են վճարել 12.6%-ով ավելի հարկային եկամուտ 2015թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը վստահեցնում է, որ հարկային մարմնի գործողությունները հատկապես վերջին ամիսներին նպատակաուղղված են հարկային իրավախախտումների կանխարգելմանը, ոչ թե առանց նախազգուշացումների հարկ վճարողների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը. «Այդ նպատակով տեսչության վերլուծական և հսկողական գործառույթներ իրականացնող բոլոր ստորաբաժանումները, հարկ վճարողների տվյալների ամենօրյա մոնիթորինգի արդյունքում գնահատում են ռիսկերը, որոնք տեսչությունում գրանցված կազմակերպություններին են ներկայացվում հոկտեմբերից մեկնարկած ոլորտային և անհատական հանդիպումների ժամանակ»: Իրազեկող հանդիպումներից հետո կազմակերպությունների մի մասը մասամբ կամ լիովին փոխել է հարկային վարքագիծը, մյուսը՝ ոչ: Առավել ռիսկային է ապրանքների ներմուծման ոլորտը, որտեղ գործող 155 հարկ վճարողներից 111-ը գնահատվել է ռիսկային, բժշկական ծառայությունների ոլորտը, որտեղ գործող 5 հարկ վճարողներից 4-ը ռիսկային են: Այդ ցանկում են նաև կաթնամթերք արտադրող 7 և հրուշակեղեն արտադրող 5 ընկերություններ: Գործարքների փաստաթղթավորման առումով ոչ ռիսկային են կապի և բանկային գործունեության ոլորտները: «Պետեկամուտների կոմիտեի գործողությունները միտված են բոլոր կազմակերպությունների համար համահավասար հարկային դաշտի ապահովմանը, քանի որ ստվերում գործողները խաթարում են բիզնեսի մրցակցային միջավայրը: Հետևողական և թիրախային գործողությունները հանգեցնելու են նման տնտեսվարողների կողմից հարկերի ինքնուրույն հայտարարագրմանը»,-ընդգծում է Ռաֆիկ Մաշադյանը:

Խոշոր հարկ վճարողների առաջին հնգյակն այս տարի, ինչպես 2015թ.-ին, գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: «Զանգեզուրի ՊՄԿ»-ի փոխարեն առաջատարների շարքում է հայտնվել «Գրանդ Տոբակո»-ն: Խոշոր հարկ վճարողների ՀՏ-ը 2016թ.-ն ամփոփում է նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների 5.2% աճով: Տեսչությունում հաշվառված կազմակերպությունների հարկային եկամուտները 2016թ.-ին կկազմեն շուրջ 436.5 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը մոտ 22 մլրդ դրամով:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում