Իսահակ Նյուտոնի«Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզիբը» գրքի առաջին հրատարակչությունը Christie’s-ի աճուրդում վաճառվել է 3.7 միլիոն ԱՄՆ դոլարով, հաղորդում է Livescience-ը։
Գիրքը, որում ձևակերպված է ձգողականության մասին օրենքը, շարժման երեք օրենքները, հրատարակվել է 1687 թվականին։ Ալբերը Էյնշտեյնն այս գիրքն անվանել է հիմնարար աշխատանք, «մարդկության ինտելեկտուալ ամենախոշոր հաջողություն»։
Աճուրդից առաջ ակնկալվում էր, որ լոտը կվաճառվի 1-1.5 մլն ԱՄՆ դոլար, սակայն գնորդն առաջարկել է 3.719 մլն դոլար։ Նյուտոնի գիրքը դարձել է երբևէ ամենաթանկ վաճառված գիտական աշխատանքը։








































