Saturday, 13 06 2026
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում

Ադրբեջան այցի ռուսական սցենարը ձախողվեց

Պուտինը պատրաստ էր ԼՂ հարցում հօգուտ Ադրբեջանի քայլեր անել, եթե Ադրբեջանն ընդառաջ գար իր պահանջներին: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` անդրադառնալով երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցին:

Քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանի համար կարևոր է զարգացնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, քանի որ Ադրբեջանն իրականացնում է մի քանի ծրագրեր, որոնք այլընտրանքային են, շրջանցում են ՌԴ-ին, իսկ ՌԴ-ն փորձում է փոխել իրերի դրությունը: Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ ՌԴ-ի համար երկու խնդիր էր կարևոր:

«Առաջինն էներգետիկ ոլորտի խնդիրներն են, այսինքն՝ այնպես անել, որ Ադրբեջանը թուլացնի իր այլընտրանքային ծրագրերը, և երկրորդ խնդիրը, որը կարևոր էր ՌԴ-ի համար, կապված էր ԱՊՀ երկրների շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացների հետ, որոնց մեջ ընդհանրապես չկա Ադրբեջանը:

Որոշ ժամանակ առաջ ՌԴ-ն դիմեց Ադրբեջանին, որ նա դառնա ՀԱՊԿ անդամ, սակայն Ադրբեջանը մերժեց: Հիմա այցելության ժամանակ, կասկած չունեմ, որ այս հարցերը շոշափվել են, բայց ՌԴ-ն Ադրբեջանում հստակ պատասխան ստացավ՝ Ադրբեջանն իր սուվերենությունը չի վաճառում:

Ադրբեջանի համար էներգետիկ այլընտրանքային ոլորտն իր սուվերենության հարցն է, և երկրորդ՝ Ադրբեջանը ոչ մի հետաքրքրություն չունի ԱՊՀ երկրների շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հարցում: Այդ երկու պատասխանը ՌԴ-ն ստացավ Ադրբեջանում»,- մեկնաբանեց Ստեփան Գրիգորյանը:

Անդրադառնալով Ադրբեջանում ՌԴ նախագահի հայատարարությանը ԼՂ հակամարտության մասին՝ ասաց, որ դա էլ ՌԴ պատասխանն էր Ադրբեջանին: Վերլուծաբանի խոսքով՝ ՌԴ-ն հասկանում էր, որ Ադրբեջանը մի բան խնդրելու է իր պահանջների դիմաց, ուստի ՌԴ-ն պատրաստ էր Ղարաբաղի հարցում քայլեր անել ի օգուտ Ադրբեջանի,բայց, ի զարմանս ՌԴ-ի, Ադրբեջանն իր պահանջներին բացասական պատասխան տվեց:

«Ուստի Պուտինի հայտարարությունը պատասխանն էր այն Ադրբեջանին նրա այն պատասխանի, որը տվեց ՌԴ-ին: Եթե Պուտինն ասում է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով, նշանակում է, որ ՌԴ քաղաքականությունը Ղարաբաղի մասով չի փոխվելու: Հարձակողական զենքի վաճառքն Ադրբեջանին ՌԴ-ի նվերն էր Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն էլ պատրաստ լինի ՌԴ-ին ընդառաջ քայլեր կատարել, զենքի գործարքը նպատակ ուներ դրական ֆոն ստեղծել այս այցի և Պուտինի առաջարկների համար: Բայց փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իսկապես չի սակարկում իր անկախությունը, թեև Ադրբեջանը միշտ ասում էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանալին ՌԴ ձեռքում է, այդ դեպքում ո՞ւմ վրա է հույսը դնում Ադրբեջանը: Փաստորեն Ադրբեջանում կարծիք կա, որ առանց ՌԴ-ի էլ իրենք կարող են լուծել ԼՂ խնդիրը, չեն ցանկանում, որ ՌԴ-ն խաբի իրենց, քանի որ գիտեն՝ ինչ է կատարվում Հայաստանում, ուստի չի բացառվում, որ մերժեցին ՌԴ այդ առաջարկը հենց այն պատճառով, որ կարծում են, թե այլ ճանապարհով կլուծեն հակամարտությունը»,- վերլուծեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանում ռուս-ադրբեջանական բանակցությունների ավարտին Ռուսաստանի նախագահը հայտարարեց. «Իհարկե, բանակցությունների ընթացքում մենք անդրադարձանք նաև հրատապ միջազգային խնդիրներին, բնականաբար չշրջանցեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Ուզում եմ հատուկ ընդգծել` Ռուսաստանը ակտիվորեն նպաստում է հարցի կարգավորմանը, որը հնարավոր է բացառապես քաղաքական միջոցներով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում