Tuesday, 23 06 2026
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները

Հովիկ Աբրահամյանը փորձում է վերականգնել ազդեցությունը տեղական ինքնակառավարման ոլորտում

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փորձում է Վանաձորի նոր քաղաքապետի թեկնածու գտնել: Եվ ընդհանրապես, ներիշխանական խոսակցությունների համաձայն՝ Հ.Աբրահամյանը ցանկանում է իր ազդեցությունը վերականգնել տեղական ինքնակառավարման համակարգի վրա:

Հիշեցնենք, որ վերջինս տարիներ առաջ տարածքային կառավարման նախարարն էր և համակարգում էր այդ նույն ոլորտը: Հիշեցնենք նաև, որ Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի գլխին մութ ամպեր կուտակվեցին այն պատճառով, որ նա նախագահական ընտրություններին Վանաձորում նախագահ Սերժ Սարգսյանի պարտության մասին այսպիսի հայտարարություն էր արել. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում ինչ է անում»: Այս արտահայտությունը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել հանրության, հատկապես վանաձորցիների շրջանում:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ս.Դարբինյանի այդ հայտարարությունից հետո իր ֆեսբուքյան էջում գրել էր, որ, իր տեղեկություններով, Վանաձորի քաղաքապետը հրաժարական կտա: Սակայն դա տեղի չունեցավ: Իշխանական կուլիսներում խոսակցություններ էին շրջանառվում, թե եթե այդ ժամանակ Ս.Դարբինյանը հրաժարական տար, դա միանշանակ կպատճառաբանվեր Վանաձորում Ս.Սարգսյանի պարտությամբ:

Դրանից հետո թեև Ս.Դարբինյանը ներողություն խնդրեց, բայց դա չմեղմեց նրա հանդեպ Վանաձորում և իշխանությունների մոտ եղած դժգոհությունը: Հատկապես որ վերջին շրջանում անընդհատ հրապարակումներ են լինում, թե Ս.Դարբինյանը սեփականացրել է Վանաձորի առավել արժեքավոր օբյեկտներն ու տարածքները: Բացի դրանից՝ քաղաքապետարանի հետ կապված շինարարական և այլ մրցույթներում միշտ հաղթում են նրան կամ նրա եղբորը պատկանող ընկերությունները:

Եվ, շրջանառվող խոսակցությունների համաձայն, սպասվող պաշտոնանկությունները կարող են տեղի ունենալ աշնանը, որի դեպքում Ս.Դարբինյանի հետ այլ պաշտոնյաներ նույնպես հրաժարական կտան: Եվ ահա, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է այդ պաշտոնին նոր նշանակում, կամ ընտրությունները տեղի ունենան իր միջամտության արդյունքում, որպեսզի ինքը ազդեցություն ունենա այդ մարդու և այդ բնակավայրի վրա: Եվ այս օրերին Վանաձորում լուրեր են շրջանառվում, թե Հ. Աբրահամյանը քաղաքապետի թեկնածու է փնտրում: Իսկ ընդհանրապես, Հ.Աբրահամյանը ցանկանում է կամաց-կամաց վերականգնել ազդեցությունը տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Նա մարզեր էր հաճախում, հանդիպում գյուղացիներին, ինչը ոչ թե ԱԺ նախագահի, այլ փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի խնդիրն է: Եվ այդպիսով կարծիք կա, թե Հ.Աբրահամյանն արդեն զգում է, որ ԱԺ նախագահ լինելն այնքան էլ ազդեցիկ չէ, որ այդ պաշտոնով նա չի կարող վերահսկողություն ունենալ շատ պաշտոնյաների՝ հատկապես ՏԻՄ ղեկավարների վրա:

Նա 6-7 տարի առաջ հրաժարվեց ՏԿ նախարարի պաշտոնից՝ վարչապետ դառնալու ակնկալիքով: Եվ այդ բոլոր տարիներին նա շատ ջանք թափեց, ներիշխանական դավեր նյութեց, օգտագործեց իր խնամի Գագիկ Ծառուկյանին ու նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, բայց չկարողացավ այդ երազանքն իրագործել: Եվ հասկացավ, որ արդյունքում կորցրեց ՏԻՄ ոլորտի վրա ունեցած ազդեցությունը: Իսկ ԱԺ նախագահի պաշտոնը ՀՀ նախագահից հետո թեև Սահմանադրությամբ երկրորդն է, բայց ազդեցության մեծ հնարավորություներ չի ընձեռում: Իսկ պատգամավորների մի մասը պարզապես նրան չի ընդունում:

Եվ ահա, Հ.Աբրահամյանը փորձում է այլ ճանապարհներով ընդլայնել իր ազդեցությունը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նույնիսկ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում Արմեն Կարապետյանի թեկնածության դեպքում էլ նա է փորձել Սերժ Սարգսյանի մոտ միջամտել: Իհարկե, ոչ առանց ակնկալիքների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում