Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման մակարդակի մասին և անդրադարձել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ծրագրերին: ՀՀ նախագահը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրենը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:







































