Եվրամիությունը ծրագրում է հունվարին գագաթնաժողով անցկացնել Թուրքիայի հետ միգրացիայի և միությանը երկրի անդամակցության գործընթացի հարցերով։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Մենք դիտարկում ենք հունվարին Թուրքիայի հետ նոր գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը։ Մենք պետք է ավարտենք վիզային հարցերի քննարկումը, խնդրահարույց հարց է մնում ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրությունը»,-ասել է նա։











































