ԱՄՆ նախագահի վարչակազմում հայտարարել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է անմիջական մասնակցություն ունեցած լինել ցանցահենային գործողությանը, որն ունեցել է ԱՄՆ-ում ընտրական գործընթացում միջամտության նպատակ՝ հայտնում է BBC-ն։
Բարաք Օբամայի խորհրդական Բեն Ռոդսը հայտարարել է, որ Պուտինը խիստ վերահսկում է ռուսական կառավարության կողմից իրականացվող ցանկացած գործողություն, ինչից կարելի է հետևություն անել, որ նա տեղյակ է եղել տեղի ունեցողից։ «Վերջին հաշվով Վլադիմիր Պուտինը հանդիսանում է պաշտոնական անձ, ով պատասխանատու է ռուսական կառավարության գործողությունների համար»,-հավելել է Օբամայի խորհրդականը։
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռեստը հավելել է, որ իր կարծիքով՝ դրանում Պուտինի մասնակցության փաստը միանգամայն ակնհայտ է։










































