Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն իր մոտ է կանչել Ռուսաստանի ու Իրանի դեսպաններին, որպեսզի մտահոգություն հայտնի Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ջոնսոնն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Չափազանց կարևոր է պաշտպանել խաղաղ բնակչությանը և օգնություն հասցնել նրանց»։
Դեկտեմբերի 14-ին էլ Ռուսաստանի ու Իրանի դեսպաններին իր մոտ է կանչել Նիդեռլանդների արտգործնախար Բերտ Կունդերսը, որն անհրաժեշտ է համարել Հալեպում տարհանում կազմակերպելու ապահովումը։
I have just summoned the ambassadors of #Russia & #Iran to convey profound disquiet over #Aleppo. Crucial to protect civilians & deliver aid
— Boris Johnson (@BorisJohnson) 15 декабря 2016 г.












































