Alikhbaria հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արձագանքել է Արևելյան Հալեպից զինյալների դուրս բերմանը։ Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի յուրաքանչյուր քաղաքացի իր ներդրումն է ունեցել Հալեպի ազատագրման գործընթացում՝ այդ պատմական հաղթանակում.
«Հալեպի բնակիչների ամրակուռ լինելը, Սիրիայի ողջ ժողովրդի ցուցաբերած ամրությունը նախապատրաստեց այս հաջողությունը։ Սիրիական հակամարտության զարգացումների ընթացքը կփոխվի այս հաղթանակից հետո։
Կփոխվի իրադարձությունների ընթացքը ողջ Մերձավոր Արևելքում ու համաշխարհային արենայում։
Այս հաջողությունը հնարավոր դարձավ Սիրիայի ազգային բանակի ու դաշնակիցների ջանքերի շնորհիվ»։










































