Sunday, 07 06 2026
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան

Նստացույց անող ակտիվիստները պահանջում են հրապարակել քաղաքապետարանի տեսագրությունները

Երևանի քաղաքապետարանի մոտ արդեն 19 օր նստացույց անող ակտիվիստները՝ Սուրեն Սահակյանը, Վահագն Մինասյանը և Գոռ Առաքելյանը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հուլիսի 26-ից Երևանի քաղաքապետարանի շենքի հարակից տարածքում մենք՝ Սուրեն Սահակյանը, Վահագն Մինասյանը և Գոռ Առաքելյանը, անց ենք կացնում նստացույց` Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով։

Օրերս տարբեր լրատվամիջոցներով տարածվեց մի տեսանյութ, որը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Մեր գնահատականով տեսանյութը նպատակ ուներ զրպարտել և վարկաբեկել մեզ՝ նստացույցի մասնակիցներիս:

Տեսանյութից պարզ է դառնում, որ նկարահանումների մի մասը իրականացվել է քաղաքապետարանի աստիճանահարթակից այն օրերին, երբ ոստիկանությունը միայն քաղաքապետարանի աշխատակիցներին էր թույլատրում աստիճաններից օգտվել:

Քանի որ նյութը տարածվել է անանուն, իսկ այդ վայրում կարող էին գտնվել միայն քաղաքապետարանի կամ ոստիկանության աշխատակիցներ, ապա կարելի է ենթադրել, որ կա՛մ քաղաքապետարանի համապատասխան բաժինը, կա՛մ ՀՀ ոստիկանությունը բացի իրենց հիմնական գործառույթները, իրականացնում են նաև այլ ստվերային գործունեություն: Նստացույցի ընթացքում ակցիայի մասնակիցների և համախոհների դեմ կատարվել են մարդու կյանքին և առողջությանը, գույքին և արժանապատվությանը վնաս պատճառելու բազմաթիվ այլ ոտնձգություններ։

Մասնավորապես, քաղաքապետարանի շենք ազատ ելումուտ ունեցող անձինք հայհոյել, այլ դեպքում՝ հարվածել են նստացույցի վայրում ներկա քաղաքացիներին, մեր բացակայությունից օգտվելով գողացել են նստացույցի պահանջներով պաստառները, նստացույցի մասնակիցներից Վահագն Մինասյանի ձեռքի ժամացույցը։ Քանի որ այս աղաղակող փաստերը կատարվել են Երևանի քաղաքապետարանի կողմից տեսահսկվող տարածքում, ուստի Երևանի քաղաքապետարանը` ի դեմս քաղաքապետի, տնօրինում եք կատարված հանցագործությունների մասին վկայող փաստեր։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 18 օր շարունակ նստացույցի աջակիցների մեջ էր գտնվում, ոստիկանության պնդմամբ, հուլիսի 21-ից հետախուզման մեջ գտնվող քաղաքացի, ով մինչև ազատազրկվելը երեք անգամ՝ 27.07.13թ. և 10.08.13թ. ինքնակամ` որպես տուժող, ներկայացել է ոստիկանական բաժանմունք և մեկ անգամ՝ 08.08.13թ., բերման ենթարկվել իբր թե վարչական իրավախախտման համար ու տեղում ազատ արձակվել, ինչպես նաև այն, որ մեր` հանցագործությունների մասին բազմաթիվ հաղորդումներով ոստիկանությունը վարույթներ չի սկսել՝ դրանով հերթական անգամ հավաստելով, որ գործում է ոչ արհեստավարժ՝ գործունեության հիմնական շեշտը դնելով ակցիայի մասնակիցների կյանքի և առողջության պահպանման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների տեղադրումն արգելելու և նրանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու վրա, մեր դեմ կատարվող հանցագործություններից և իրավախախտումներից պաշտպանվելու համար ստիպված ենք մենք ևս իրավախախտներին բացահայտելու ինքնուրույն միջոցներ ձեռնարկել:

Երևանի քաղաքապետարանի տրամադրության տակ գտնվող տեսանյութերը հանդիսանում են անհրաժեշտ ապացույցներ, որոնք թույլ կտան բացահայտել հանցագործներին և իրավախախտներին։

Հետևաբար, պահանջում ենք հրապարակել հուլիսի 26-ից առայսօր Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում կատարված իրադարձությունների բոլոր տեսագրությունները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում