Երեքշաբթի Լոս Անջելեսում 7 մարդ է ձերբակալվել՝ կրեդիտ քարտերի բազմահազարանոց տվյալների գողություն իրականացած հանցավոր ցանցի բացահայտման նպատակով անցկացված հետաքննության շրջանակում: Այս մասին հայտնում է Glendale News-Presse-ը:
Էդգար Ալավերդյանը, Կարեն Նազարյանը, Սերոբ Եղոյանը, Էդվարդ Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանն ու Էմիլ Մորկուսը ենթադրաբար ստեղծել են քարտերի պատճենահանման սարքեր, որոնք կիրառվել են զոհերի կրեդիտ քարտերի հաշիվների մասին տեղեկությունների գողության համար: Տվյալներն այնուհետև կիրառվել են գազի գնման համար, որը վերավաճառվել է: Այս մասին հայտնել է Գլենդելի ոստիկանության սերժանտ Դեն Սաթլսը: «Ահա թե ինչպես են նրանք գումար աշխատել»,- բացատրել է նա:
Հանցավոր ցանցը հավանաբար հարյուր հազարավոր դոլարների վնաս է պատճառել տուժածներին՝ հավելել է Սաթլսը:
Երեքշբաթի խուզարկություն է անցկացվել 9 հասցեներով: Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են զենքեր, կրեդիտ քարտեր, քարտեր պատճենահանող ինքնաշեն սարքեր, համակարգչային տեխնիկա և երկու բեռնատար, որոնք կիրառվել են գազի պահման համար: Խուզարկուները նաև 60 հազար դոլար առձեռն գումար են գտել:
Պատճենահանող սարքերը տեղադրված են եղել գազի պոմպերում: Այդ սխեմայով էլ գնորդներից կատարվել է գողությունը:
Ոստիկանությունը դեռ մի քանիսին փնտրում է: Ոստիկանները ձերբակալել են նաև Վաչիկ Բաբայանի կնոջը՝ Կարինեին, երբ նրանց տանը խուզարկության ժամանակ վերակոդավորված քարտեր են հայտնաբերել:
Նշենք, որ հայազգի տղամարդկանց կալանքի տակ են առել անձնական տվյաների գողության, քարտային տեղեկատվությանը հասանելիություն ունենալու և դավադրության կասկածանքներով:








































