Tuesday, 30 06 2026
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում

Մենք ոչ արևմտամետ ենք, ոչ էլ սլավոնաֆիլ, մենք Հայաստանակենտրոն ենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

 – Պարոն Շարմազանով, քաղաքական և փորձագիտական կարծիք կա, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան նաև Հայաստանի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ուներ: Չե՞ք կարծում, որ այդ այցն իսկապես ունի նաև Հայաստանի դեմ ուղղված միտում, որը կապված է մեր երկրի` Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ցանկության հետ:

 – Պարզունակ եմ համարում նմանատիպ մեկնաբանություններն ու գնահատականները: Ռուսաստանը, ինչպես Հայաստանը, ինչպես Ֆրանսիան ու Վրաստանը, սուվերեն երկիր է, և ինքն է որոշում, թե երբ այցելի իր հարևաններին և նրանց հետ ինչպիսի հարցեր քննարկի: Իսկ ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, և այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները բավականին դինամիկ զարգացել են տնտեսական, քաղաքական, ռազմական, հումանիտար և այլ ոլորտներում: Մյուս կողմից էլ՝ մենք, զարգացնելով մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, կարողացել ենք ապացուցել «և-և»-ի քաղաքականության արդյունավետությունը: Վերջին տարիներին մենք բավականին արդյունավետ համագործակցել ենք Եվրամիության հետ, արդեն սարերի հետևում չէ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Մեր կուսակցությունը դարձել է ԵԺԿ անդամ, խորացրել ենք մեր հարաբերությունները թե՛ ԱՄՆ-ի, թե՛ մեր հարևան Իրանի հետ: Եվ այս բազմավեկտոր քաղաքականությունը տալիս է իր պտուղները: Ես զարմանում եմ, երբ տարբեր քաղաքական գործիչներ, քաղտեխնոլոգներ, նախկին դիվանագետներ, դեսպաններ, լինի դա ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս, կարող են կարծիք հայտնել «կամ-կամ»-ի ընտրության մասին: ՀՀ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է 1991 թ. սեպտեմբերի 21-ին: Եվ այսօր ՀՀ պետական շահը պահանջում է մի բան` խորացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, ինչն էլ անում ենք: Նաև` խորացնել հարաբերությունները եվրոպացի և արևմտյան մեր գործընկերների հետ:

 – Այնուամենայնիվ, հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա, և պատճառն էլ նույն Ասոցացման համաձայնագրի հետ կապված գործընթացներն են:

 – Ես չեմ կարծում, որ կա լարվածություն: Տարիներ շարունակ Հայաստանը եղել է ՀԱՊԿ անդամ և միակ անդամը, որը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, և դա չի խանգարել, որ մենք մեր հարաբերությունները զարգացնենք Ռուսաստանի հետ: Չեմ կարծում, որ տարբեր համագործակցություններին պետք է խանդով նայել: Խանդը քաղաքական կատեգորիա չէ:

 – Ռուսաստանն ակնհայտ խանդով է վերաբերվում Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացմանը: Եվ տվյալ դեպքում, ընդունեք, խանդը քաղաքական կատեգորիա է դարձել:

 – Ինչպես յուրաքանչյուր պետություն, Հայաստանն էլ իրականացնում է իր շահերից բխող քաղաքականություն: Եվ երկրորդը` մեզ համար «կամ-կամ» կարգախոսն ընդունելի չէ: Մենք գնում ենք «և-և» կարգախոսով: Եվ մենք ոչ արևմտամետ ենք, ոչ էլ սլավոնաֆիլ ենք: Մենք Հայաստանակենտրոն ենք և կարծում ենք, որ չենք գնում բաժանարար գծերի ճանապարհով: Մենք ասում ենք, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ոչ թե նոր բաժանարար գծեր է ստեղծում, այլև կստեղծի ավելի մեծ երկխոսություն: Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հնարավոր է նաև օժանդակի Եվրոպայի միակ փակ սահմանի` հայ-թուրքական սահմանի բացմանը, որ մոտ 20 տարի փակ են պահում Թուրքիայի իշխանությունները:

 – Ամեն դեպքում, Ձեր կարծիքով, Վ .Պուտինի ցուցադրական այցն Ադրբեջան ի՞նչ նպատակ ունի:

 – Առաջին անգամ չէ, որ ՌԴ իշխանությունները այս կամ այն պետություններ են գնում, այդ թվում՝ Ադրբեջան: Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր պետություն այս տարածաշրջանում, այդ թվում Կասպիական տարածաշրջանում իր շահերն ունի: Իրանն իր շահերն ունի, Ադրբեջանն` իր, միջինասիական երկրներն իրենց շահերն ունեն: Ի վերջո, բավականին մեծ է Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա: Ադրբեջանում նաև նախագահական ընտրություններ են սպասվում, և չեմ բացառում, որ այդ երկրի իշխանություններն այդ այցն օգտագործեն նախընտրական և ներքաղաքական նպատակներով: Եվ ընդհանուր առմամբ վերջին մի քանի դարերի ընթացքում Կովկասը միշտ էլ եղել է մեծ տերությունների, այդ թվում նաև Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: Եվ Կասպյան տարածաշրջանում իրենց շահերն ու հետաքրքրություններն ունեն թե՛ Եվրոպան ու Ամերիկան, թե՛ Ռուսաստանը: Եվ գնահատականները, թե այդ այցը հակահայկական է կամ կապ ունի ԼՂՀ խնդրի հետի, ավելի պարզունակ են: Կարծում եմ, որ դա ավելի շատ տարածաշրջանում տնտեսական ազդեցության հետ կապ ունի: Եվ որքան էլ տարբեր փորձագետներ խոսեն ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման մասին, այնուամենայնիվ, տարածաշրջանում Ռուսաստանի թիվ մեկ եթե չասեմ ախոյանը, ապա մրցակիցը Թուրքիան է` լինի դա սուլթանական, թե հանրապետական:

 – Մյուս կողմից էլ՝ Վ.Պուտինն ընտրվելուց հետո չեկավ Հայաստան, բայց գնաց Ադրբեջան: Դա նույնպես որոշակի վերաբերմունք է: Իսկ Հայաստանում Պուտինին անցած տարվանից էին սպասում: Տարբեր հայտարարություններ էին հնչում, թե կգա հունվարին, ՀՀ նախագահական ընտրություններից առաջ, դրանից հետո և այլն:

 – Ո՛չ պաշտոնական Մոսկվան, ո՛չ էլ պաշտոնական Երևանը չեն հայտարարել ՌԴ նախագահի այցի ժամկետների մասին, իսկ ես հղում եմ անում միայն պաշտոնական աղբյուրներին: Ես չեմ պատրաստվում մեկնաբանել մամուլի հրապարակումները, փորձագետների կամ տարբեր քաղաքական ուժերին սպասարկող փորձագետների կարծիքները:

 – Պարոն Շարմազանով, կարծիք կա, որ այս աշունը քաղաքական առումով թեժ է լինելու, մանավանդ որ ամառն էլ հանդարտ չէր: Եվ մեկնաբանություններ կան, որ թեժ է լինելու հատկապես ներիշխանական խմորումների ու փոփոխությունների դաշտում:

 – Թեժ աշնան կանխատեսումները ոչ միայն Հայաստանում, այլև յուրաքանչյուր երկրում կան, քանի որ աշնանը պառլամենտը սկսում է աշխատել, և քաղաքական ուժերը մտնում են ավելի ակտիվ գործունեության մեջ: Այդ իմաստով աշունը, ամռան համեմատ, շատ ավելի ակտիվ է լինում բոլոր երկրներում: Ինչ վերաբերում է Ձեր նշած ներիշխանական խմորումներին, չեմ կարծում որ այդպիսի բան կա: Իշխանությունը կենդանի օրգանիզմ է: Եվ ինչպես ընդդիմությունը, այդպես էլ ցանկացած իշխանություն կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել: Եվ համամիտ չեմ դա կամ կադրային փոփոխությունները որակել որպես ներիշխանական խմորում: Մյուս կողմից էլ իշխանությունն ունի լուրջ խնդիրներ, որոնցից ամենակարևորը համակարգային փոփոխություններն են, որը դրված է թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական, թե՛ կառավարության հաստատված ծրագրերի հիմքում: Մենք պետք է շարունակենք այդ համակարգային փոփոխությունները տնտեսական, սոցիալական արդարության, ինչու չէ՝ նաև արտաքին քաղաքականության, ժողովրդավարության զարգացման ոլորտներում: Եվ իշխանությունն ունի բոլոր ռեսուրսները, որ աշնանը կարողանա հաջողությամբ վերսկսել իր աշխատանքները:

 – Սովորաբար ներիշխանական հիմնական փոփոխությունները տեղի են ունենում նախագահական ընտրություններից հետո, և այդ փոփոխությունների հետ կապված՝ հասարակության մեջ միշտ էլ դրական սպասում է առաջանում, թե երկրում դրական փոփոխություններ կլինեն: Բայց այս անգամ դա չեղավ: Հնարավո՞ր է՝ այդ փոփոխություններն աշնանը տեղի ունենան:

 – Մի շարք նախարարներ փոխվեցին: Բայց եթե Դուք կարծում եք, թե անընդհատ պետք է նախարարներ փոխվեն, ապա ես կարծում եմ, որ ոչ թե անձերով պետք է պայմանավորենք, այլև նրանց գործունեությամբ և այդ ամենը դիտարկենք թիմի աշխատանքի տրամաբանությամբ: Հանրապետության նախագահը 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու, նոր աշխատատեղեր ստեղծելու, սոցիալական արդարություն հաստատելու, արտագաղթի դեմ պայքարի քաղաքական պատվեր է իջեցրել կառավարությանը և քաղաքական մեծամասնությանը: Մենք պետք է ամեն ինչ անենք դա ապահովելու համար: Եվ տարվա վերջին մենք կտեսնենք, թե ինչ ցուցանիշի ենք հասել: Իսկ ընդհանուր առմամբ՝ մենք դեմ ենք ինքնանպատակ փոփոխություններին, պետք է լինեն բարեփոխումներ, և այդ իմաստով առաջին հերթին մենք պետք է փոխենք մեր մտածողությունը: Բայց մյուս կողմից՝ եթե կա այդ փոփոխությունների պահանջը, դա լինեմ ես, թե մեկ ուրիշը, բնականաբար՝ միշտ էլ պետք է սպասենք դրան:

 – Բայց տարիներ շարունակ բարձրաձայնվող այդ համակարգային փոփոխությունները տեղի չեն ունենում, և այդ փոփոխությունների համար միջավայր չի ստեղծվում:

 – Որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ` իմ պատասխանը հետևյալն է` կա նախընտրական ծրագիր, կա կառավարության ծրագիր, և քաղաքական մեծամասնությունն ու կառավարությունը պետք է այնպես անեն, որ իրականացնեն այդ ծրագրերը, որոնց համար հասարակությունն իրենց ձայն է տվել: Յուրաքանչյուր իշխանության խնդիրը իր ծրագիրը և բյուջեն իրականացնելն է: Թե դա որքան կհաջողվի, տարեվերջին յուրաքանչյուր տարվա կտրվածքով մենք կարող ենք տեսնել: Իսկ հասարակությունը բոլոր երկրներում քննադատում է իր իշխանություններին, և ես հակված եմ մտածելու, որ քննադատողների մեծ մասը դա անում է սրտացավությունից և ավելի ապահով Հայաստան տեսնելու ցանկությունից ելնելով: Անցել են այն ժամանակները, երբ այլընտրանքային կարծիքները չէին հանդուրժում: Այս իշխանությունը պատրաստ է լսել և ունի քաղաքական կամք՝ թե՛ հասարակության, թե՛ քաղաքական ուժերի հետ երկխոսության գնալու համար: Իհարկե, մենք ունենք խնդիրներ, բայց իշխանությունը չունի կախարդական փայտիկ, որ մի րոպեում լուծի բոլոր խնդիրները:

 – Բայց սոցիալական խնդիրները գնալով ավելի են խորանում, և դրանց ու դրանք ծնող անարդարությունների դեմ սկսված շարժումը կամ արտագաղթը ևս խորանում են:

 – Մի երկրում, որտեղ 35 տոկոսից ավելի աղքատություն, գործազրկություն կա, որտեղ 14 տոկոս տնտեսական անկում է եղել, չի կարող չլինել սոցիալական խնդիր: Մյուս կողմից էլ՝ մարդկանց պահանջներն են ավելանում, և չի լինելու այնպիսի պահ, որ բոլորը գոհ լինեն:

 – Բայց մեր երկրում խնդիրները շատ ավելի սուր են, և ՀՀԿ-ին տարիներ շարունակ չհաջողվեց ստեղծել «ապահով Հայաստան»:

 – Դա հարաբերական է: Եթե 5 տարի ետ գնանք, երբ մեր օրակարգի հիմնական խնդիրներից մեկը խոսքի ազատությունն էր, ազատ մամուլը, քաղաքացիական հասարակությունը, կտեսնենք, որ այդ իմաստով մենք ունենք ապահով Հայաստան, մեծ առաջընթաց ունենք: Եթե կհիշեք այն ժամանակ եվրոպական դիտորդների, պաշտոնյաների, փորձագետների գնահատականները Հայաստանի ընտրությունների, ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ և կհամեմատեք այսօրվա հետ, երկու տարբեր Հայաստան են:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում