Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկն ընդգրկվելու է տնտեսական հարցերով իր խորհրդականների թվում։
Այդ մասին նշված է նորընտիր նախագահի շտաբի կայքում։ Մասկը համարվում է ԱՄՆ 16 ամենահաջող և հարգարժան ձեռնարկատերերից մեկը։ Նա Թրամփին խորհուրդներ կտա տնտեսական աճի, նոր աշխատատեղերի ստեղծման և աշխատանքի արտադրողականության մեծացման վերաբերյալ հարցերում։
Մասկից բացի, նախագահական թիմում կընդգրկվեն նաև Uber-ի համահիմնադիր Տրևիս Կալանիկն ու PepsiCo-ի տնօրենների խորհրդի նախագահ Ինդրա Նույին։
Ընդգծվում է, որ Իլոն Մասկը Թրամփի ընտրարշավի ժամանակ սուր քննադատության է ենթարկել հանրապետականների թեկնածուին։ Մասնավորապես, ընտրություններից 4 օր առաջ նա հայտարարել է, որ Թրամփը սխալ մարդ է և չունի այն որակները, որոնք ներայումս անհրաժեշտ են ԱՄՆ-ին։








































