Տղամարդը, որն ամերիկյան Լուիզիանա նահանգում բանկի երեք աշխատակցի էր պատանդել, ազատ է արձակել մի կնոջ: Բանակցորդները փորձում են հասնել մյուսների ազատ արձակման՝ հայտնում է Associated Press-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ դեպքը տեղի է ունեցել Սենթ Ջոզեֆ քաղաքում: Ոստիկանության տվյալներով՝ հանցագործն ավտոմատ զենք ունի: 20-ամյա երիտասարդի անունը չի հստակեցվում, սակայն նրա ընտանիքը, ինչպես հայտնի է ոստիկաններին, բանկի շենքի դիմաց խանութ ունի:
Ազատ արձակված կինը շենքում պատանդված է մնացել մոտ 10 ժամ:
Գործակալությունը նշում է, որ զինված չարագործը մի շարք պահանջներ է առաջադրել, սակայն մանրամասներ չի հայտնում:











































