Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն երեքշաբթի հրաժարվել է փոխել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դատավճիռը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նրա խոսքով՝ հարկերից խուսափելու համար պատիժը չի կարող նվազեցվել: Նապոլիտանոն նաև նախազգուշացրել է երկրի հիմնական քաղաքական ուժերին իշխող կոալիցիայի փլուզման և կառավարության արձակման անթույլատրելիության մասին:
Վերլուծաբանները նախկինում նշել են, որ դատավճիռը չփոխվելու դեպքում Բեռլուսկոնին կարող է իր կողմնակիցներից ու քաղաքական դաշնակիցներից պահանջել դիտարկել տարբերակներ, որոնց պարագայում ներկայիս նախարարների կաբինետին աջակցություն չի լինի:
Գերագույն ատյանի դատարանն օգոստոսի սկզբին հաստատել է Բեռլուսկոնիի դեմ 4 տարվա ազատազրկման դատավճիռը նրան պատկանող Mediaset ընկերության գործով: Կարծիք կա, որ նախկին վարչապետն ամենայն հավանակնությամբ չի «կորչի». մեկ տարին նրան կներեն որպես տարեց մարդու, իսկ մնացած երեք տարին համաներման տակ «կընկնի»:











































