«Կարծում եմ՝ նախագիծը բերվել է այն ժամանակ, երբ այդ ուղղությամբ աշխատանքները արդեն նախագծին տվել են վերջնական տեսք: Նախագիծը չի ներկայացվում ինքնին միայն որպես քաղաքական դիվիդենտ հավաքելու գործիք: Նախագիծը ներկայացվում է համակարգային փոփոխությունների մեջ»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Հարցին՝ արդյոք ապօրինի հարստացումների փաստեր են նկատել, որ որոշել են նման նախագիծ ներկայացել, նախարարը պատասխանեց. «Ոչ թե ինչ-որ մեկը միտում տեսավ, կամ ապօրինի հարստացողներ կան, այլ երկրում կա որոշակի իրավիճակ և կոռուպցիոն հանցագործություններ: Բավարարո՞ւմ է արդյոք կոռուպցիոն հանցագործության բացահայտման մեխանիզմը, կարող է որոշ մարդիկ ասեն՝ այո, որոշ մարդիկ ասեն՝ ոչ:
Ես համարում եմ, որ օրենքը՝ ապօրինի հարստացումը որպես կանխող գործիք, բավականին լուրջ նշանակություն ունի: Մենք բոլորս ակնկալում ենք տեսարանային երևույթների, որ կոռուպցիայի դեմ պայքարը նշանակում է ինչ-որ մեկի կախաղան հանել, գլխատել, կտրել, թափել և այլն: Դա նորմալ է, դա պիտի լինի, բայց ինձ համար հսկայական նշանակություն ունի հիվանդության կանխումը: Ինչ անել, որ մի փոքր կանխենք, ես չեմ ասում հարյուր տոկոսով, այդպիսի բան հանկարծ չմտածեք, ես ասում եմ մի փոքր, որ յոթանասուն տոկոս, հիսուն տոկոս նվազեցնի: Ապօրինի հարստացման օրենքնը անելո՞ւ է այդ գործը՝ անկասկած, այո»:
Մանրմասները՝ տեսանյութում:











































