Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Իշխանությունը պատրաստ է վայելքներին

Հայաստանում 1000 դրամների նախաձեռնություն անվանված և արդեն բավականաչափ հայտնի օրինագիծը խորհրդարանն ընդունեց, ինչը, իհարկե, կասկածի տեղ չէր էլ թողնում:

Այսպիսով՝ Հայաստանի աշխատող քաղաքացիները ամեն ամիս 1000-ական դրամ կվճարեն հատուկ հիմնադրամին, որի միջոցները, ըստ նախաձեռնության հեղինակների, պետք է ուղղվեն զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալական օգնությանը: Բայց խոսքը ոչ թե արդեն այդպիսի ընտանիքների մասին է, այլ, այսպես ասած, ապագայում հնարավոր այդպիսի կորուստ ունեցողների:

Իշխանությունը փաստորեն կատարում է առաջին քայլը, որի մասին օրերս Ստեփանակերտում մտավորականության և մշակույթի գործիչների հետ հանդիպմանն ասել էր Սերժ Սարգսյանը, թե բանակը և քաղաքացիները պետք է պատրաստ լինեն դժվար ժամանակների:

Պետք է ենթադրել, որ իշխանությունը չի սահմանափակվի 1000 դրամների նախաձեռնությամբ, և առաջիկայում քաղաքացիները այլ նորանոր հանգանակությունների առաջ կկանգնեն: Սերժ Սարգսյանը հավանաբար զգուշացրել է այդ մասին, քանի որ իշխանությունը Հայաստանում սնանկ է, ավելի շուտ սնանկ է պետական իշխանությունը, իսկ իշխանության ներկայացուցիչները Հայաստանում գերապահովված են: Եվ պետական իշխանությունը սնանկ է հենց այդ պատճառով: Փաստորեն, սնանկությունը փորձ է արվում հաղթահարել հասարակության միջոցներով, հասարակության հաշվին՝ ինչպես միշտ:

Սերժ Սարգսյանը, իհարկե, շատ քաղաքավարի է վարվում, երբ զգուշացնում է, որ դեռ շատ դժվարություններ կան: Հետաքրքրական է, որ, օրինակ, ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում նա ՀՀԿ-ականներին չզգուշացրեց կամ չհորդորեց պատրաստ լինել դժվար ժամանակների, թեև թվում է, որ թե՛ առողջ տրամաբանությունը, թե՛ բարոյականությունը պետք է հուշեր, որ զորքին և քաղաքացիներին դժվարության պատրաստելուց առաջ պետք է դժվարության պատրաստել իշխանական մեծամասնությանը: Մյուս կողմից՝ եթե իշխանական մեծամասնությունը պատրաստ լինի և կրի իր բաժին դժվարությունը, քաղաքացիների համար ժամանակները բոլորովին էլ դժվար չեն լինի:

Բանն այն է, որ Հայաստանի քաղաքացու համար դժվարություն չէ պետության մասին հոգ տանելը, առավել ևս՝ զինվորի, զինվորի կնոջ, զավակի, ծնողի մասին հոգ տանելը: Հայաստանի հանրության համար դա ոչ միայն դժվար չէ, այլև նույնիսկ հոգու պարտք է, ինչը բոլորը միահամուռ կերպով կատարեցին ապրիլյան պատերազմի օրերին: Եվ պատրաստակամ են կատարել միշտ:

Խնդիրը ընդամենը այն է, որ քաղաքացին տեսնում է, թե այդ ֆոնին ինչպես է իշխանության ներկայացուցիչը շարունակում իր ցոփ, շվայտ, հարմարավետ կյանքը՝ դղյակում, թանկարժեք մեքենայում, թանկարժեք հանգստավայրերում, առանց որևէ բանի համար պատասխան տալու:

Քաղաքացու համար դժվարը հենց դա տեսնելն է, և եթե Սերժ Սարգսյանն ասում է, որ պետք է պատրաստ լինել դժվար ժամանակների, դա նշանակում է, որ քաղաքացին իշխանության այդ անհամարժեքությունը պետք է շարունակի տեսնել ապագայում էլ: Մինչդեռ մարդիկ իշխանության ներկայացուցչից չեն պահանջում ինքնախարազանում կամ ինքնակտտանքներ, չեն պահանջում ավելին, քան նա պարտավոր է՝ պարտավոր է արդեն նաև որպես զբաղեցրած պաշտոնի հետ անհամարժեք հարստության տեր մարդ:

Այսինքն՝ իշխանությունից դժվարն էլ չի պահանջվում, այլ պահանջվում է նվազագույնը, այսինքն՝ տալ եղածի չափով, ոչ թե ամենը: Թեև քանի որ այդ ամենը կուտակվել է հենց հասարակության ու պետության հաշվին, հանրությունը ունի ամենը պահանջելու իրավունք: Բայց հասարակությունն ունի նաև պետականության զգացում և պատասխանատվություն այդ պետականության առաջ՝ ի տարբերություն իշխանության:

Եվ այդ պատասխանատվության զգացումից ելնելով է, որ մարդիկ ամենը չեն պահանջում, պահանջում են ընդամենը պետությանը տալ եղածին համարժեք չափով: Բայց իշխանության ներկայացուցիչները Հայաստանում միայն վերցնելու և վայելելու են պատրաստ:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում