«ՀՀԿ-ն ունի համարձակություն, քաղաքական կամք՝ գնալու այս քայլին և պայքարելու ապօրինի հարստացման դեմ: Այս կարևորագույն օրենսդարական նախաձեռնությունը ռեֆորմ է, որը կանխելու է բոլոր այն հնարավոր չարաշահումները և չարաշահողներին, ովքեր գնալու են ապօրինի ճանապարհով: Բավարար է, թե՞ բավարար չէ. կարող ենք բանավիճել»,- ԱԺ-ում այսօր ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով՝ մարաթոնյան դիստանցիան սկսվում է առաջին քայլից, անհնար է մի քայլով հասնել ֆինիշի, պետք է ստարտ տալ:
«Այո, գողը պիտի նստի բանտում, պետական բյուջեից փող գողանալը բարոյական չէ: Ես՝ որպես հունական ծագման անձնավորություն, կողմ եմ այն դրակոնյան օրենքներին, որոնք դեռևս մթա 6-րդ դարում եղել են հին Հունաստանում: Բյուջեից փող գողանալը պետք է լինի դատապարտելի: Իսկ մեզ մոտ ի՞նչ է եղել, էն պաշտոնյան, որը աշխատավարձով ապրում է, որը բիզնեսներ չունի, որը մոնոպոլիաների մեջ չկա, կարող ա ասեն՝ դե հարիֆի մեկն ա, էլի: Մենք պիտի ժողովրդի մտածելակերպը փոխենք: Եվ կառավարության այս նախձեռնությունը նախևառաջ բարեփոխում է մեր ուղեղներում, բոլորիս, որ մենք ունենք էդ քաղաքական կամքը՝ գնալու առաջ»,- ասաց Է. Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































