Զինված անձn առնվազն 3 մարդու պատանդ է վերցրել ԱՄՆ Լուիզիանա նահանգում գտնվող բանկում:
Միջադեպը տեղի է ունեցել Սան Ջոսեֆ քաղաքում: Ոստիկանության տվյալներով՝ մարդկանց պատանդ վերցրած տղամարդը հրաձեն ունի իր մոտ: Ենթադրվում է, որ պատանդները բանկի աշխատակիցներ են: Հայտնի չէ՝ արդյոք հաստատությունում հաճախորդներ եղե՞լ են, թե՞ ոչ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, սպասվում է նաև ՀԴԲ աշխատակիցների ժամանումը:











































