Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն դիմել է Իրանի իր գործընկերոջը՝ մի քանի օր առաջ Լիբանանում Turkish Airlines-ի երկու օդաչուներին ազատելու օգնության խնդրանքով: Այս մասին երեքշաբթի օրը տեղեկացրել են արաբական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Իրանի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Աբաս Արագչիին:
Ինչպես հայտարարել է Արագչին՝ Իրանը քննադատում է մարդկանց առևանգման ցանկացած ձև, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան, և իր կողմից ամեն ինչ կանի թուրք օդաչուներին հայտնաբերելու և ազատելու համար:
Հիշեցնենք, որ թուրք օդաչուներին առևանգել էին օգոստոսի 9-ին: Առևանգվածներին ազատելու Թուրքիայի փորձերն անհաջող են անցել:
Լիբանանյան կողմը հայտարարել է, որ առևանգողներից մեկը հայտնաբերվել և ձերբակալվել է։









































