Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մարզադահլիճի տանիքը ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել է բակում կայանված Toyota Corolla մակնիշի 570 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, և այս պահին ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչները աշխատանքներ են կատարում՝ վնասի չափը նշելու համար:
Մանրամասները՝ shamshyan.com









































