Իսպանիայի Տալավերա դե լա Ռեյնա քաղաքի սեքս-շոփի տոնական զարդարանքը առաջացրել է կրոնական համայնքի ներկայացուցիչների բողոքը։ Այս մասին հաղորդում է The Local-ը։
Էրոտիկ ապրանքների խանութի սեփականատերը իր հաստատության ցուցափեղկում կերամիկական սեքս-խաղալիքներ է դրել, որոնցում պատկերված է Մարիամը, Հիսուս Քրիստոսը, սուրբ Հովսեփը։
Էպատաժային գաղափարը գրավել է անցորդների ուշադրությունը, որոնցից մեկը պահանեջել է վերացնել այդ խաղալիքները։ Այս միջադեպից հետո խանութի մուտքի մոտ հավաքվել են մի շարք հավատացյալներ և իրենց բողոքն են արտահայտել։
«Ոչ մեկ այս խանութ չի մտնում քարոզներ լսելու համար»,-գրել է խանութի վաճառողը սոցցանցում, որն արդյունքում հանել է խաղալիքները ցուցափեղկից և այն փոխարինել պաստառով, որը մարդկանց հորդորել է իրենց կարծիքը հայտնել համացանցում։
Քվեարկությանը, որը կազմակերպել էր սեքս-շոփը, մասնակցել է 988 մարդ։ 78․5 տոկոսը կարծում է, որ պետք է խաղալիքները նորից տեղադրել ցուցափեղում։
«Մարդիկ խնդրել են ինձ շանտաժի չենթարկվել։ Այնպես որ խաղալիքները կրկին կցուցադրվեն»,-ասել է խանութի սեփականատերը։














































