Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը բացատրություն է հրապարակել ժպիտի վերաբերյալ, որն ամերիկյան «Բալքլին» նավի վրա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթի ժամանակ նկատելի է եղել դիվանագիտական առաքելության ղեկավար Ռիչարդ Նորլանդի դեմքին: Այդ մասին հաղորդել է «Грузия Online»-ը:
«Շատ ցավալի է, որ ոմանք որոշել են սխալ մեկնաբանել Նորլանդի դեմքի արտահայտությունը: Դեսպանը ժպտում էր, քանի որ սահմանված կարգով միջոցառումն անցկացնելու ուղղությամբ իր ջանքերն արդյունք չբերեցին»,- հայտարարել է դիվանգիտական առաքելությունը:
Այնտեղ ընդգծել են նաև, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի այցը Վրաստան, չնայած ամեն ինչին, հաջող է ընթացել:
Հիշեցնենք, որ Վրաստանի առաջին դեմքերը մի փոքր իրարանցում էին առաջացրելել: Իր ելույթի ժամանակ Իվանիշվիլին հայտարարել էր, որ 2008 թ. Հարավային Օսեթիայում ռազմական հակամարտության մեղքի իրենց բաժինն ունեն Վրաստանի նախկին իշխանությունները: Ի պատասխան՝ Սաակաշվիլին իր ելույթում նշել էր, որ նման կերպ խոսող մարդը չի կարող սիրել Վրաստանը:









































